Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերն ավարտված են։
22.08.2023
«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերն ավարտված են։
7 ոսկի, 12 արծաթ և 22բրոնզ` Արմավիրի մարզը նվաճեց 41 մեդալ։
Մրցումներին մարզից մասնակցեցին Արմավիրի, Մեծամորի, Վաղարշապատի, Փարաքարի, Արաքսի, Բաղրամյանի համայնքների թիմերը՝ շուրջ 284 մարզիկներով։ Ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերից մարզի ներկայացուցիչները մրցանակային տեղեր գրավեցին՝
- Վաղարշապատ համայնք՝ սպորտային պարեր մրցաձևից՝ 2 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ, շախմատի առաջնությունից՝ 1 արծաթ:
- Մեծամոր համայնք՝ վոլեյբոլի մրցաշար ՝ 12 բրոնզ
- Արմավիր համայնք՝ բազկամարտից 5 ոսկի, 1 արծաթ
- Փարաքար համայնք՝ սպորտային- պարահանդեսային պարեր՝ 2 բրոնզ, 1արծաթ
- Արաքս համայնք՝ բազմամարտից 1 բրոնզ
Շնորհավորում ենք բոլոր մասնակցիներին և մրցանակակիրներին և մաղթում հետագա էլ ավելի մեծ նվաճումներ:
Հիշեցնենք, որ «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերը 2 շաբաթով Հայաստանում էին միավորել 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկների։
8 երկիր առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում խաղերում։