Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարությունը 824.487.6 ՀՀ դրամ է հատկացրել Արմավիրի մարզի կենսական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար
25.08.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի հերթական նիստում որոշում է կայացվել 824.487.6 ՀՀ դրամ հատկացնել Արմավիրի մարզի միջպետական, հանրապետական և տեղական նշանակության մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման համար։
Մասնավորապես՝
Երևան - Արմավիր - Հայաստանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ակնալճի հատվածի 1,158 կմ աջակողմյան և ձախակողմյան հատվածների հիմնանորոգման և Երևան-Արմավիր-Հայաստանի Հանրապետության սահման ավտոճանապարհի 1,597 կմ հատվածի ջրահեռացման համակարգի վերականգնման համար հատկացվել է 473 709,0 ՀՀ հազար դրամ:
Մեծամորից Զարթոնք տանող 3,628 կմ ավտոճանապարհահատվածի հիմնանորոգման համար հատկացվել է 288 990,4 ՀՀ հազար դրամ:
Զարթոնք - Արտաշար ավտոճանապարհի 2,1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու համար կառավարությունը հատկացրեց 43 690,2 ՀՀ հազար դրամ:
Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն 17 կմ և Մեծամոր–ՀԱԷԿ 10,7 կմ հանրապետական նշանակության ավտոճանապարհների նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքներիւ համար հատկացվել է 12.510.0 ՀՀ դրամ:
Մարզային նշանակության Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր 4 կմ և Արևիկ-Տանձուտ 3,4 կմ ավտոճանապարհահատվածների նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքներիւ համար հատկացվել է 5.588.0 ՀՀ դրամ: