Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ իրազեկման հանդիպում կազմակերպեց Բաղրամյան համայնքում

25.08.2023

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում այսօր անցկացվեց հանդիպում-քննարկում՝ համայնքների բնակիչների և համայնքապետարանների պատասխանատուների հետ։

Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանի գլխավորությամբ։

Իրազեկման հանդիպում-քննարկման ընթացքում ՊՆ պաշտոնատար անձինք ներկայացրեցին կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու պայմանները, աշխատավարձի, ատեստավորման, հավելավճարի, այդ թվում վերջին շրջանում սոցիալական երաշխիքների ուղղությամբ կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված են պայմանագրային զինվորական ծառայությունը առավել գրավիչ դարձնելուն։ Հանդիպումների մասնակիցների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ։

Առաջիկայում քննարկումներ կկայանան նաև մարզի մյուս համայնքներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35