Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի անդամներն աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էին

25.08.2023


Օգոստոսի 25-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունը՝ վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ, կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի շրջանակում համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարներն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, տ.գ.թ., դոցենտ Արման Ավետյանի հետ։

Նրա գլխավորած գիտական խումբն իրականացնում է ՀՀ-ում համայնքային ծառայողների մասնագիտական կոմպետենցիաների գնահատման և դրանց բարելավմանն ուղղված հետազոտություններ։

Հանդիպմանը ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկաները կիսվեցին սեփական փորձով և համայնքային ծառայության ոլորտում առկա հիմնախնդիրներով, իսկ հետազոտական խմբի անդամներն էլ ներկայացրեցին վերջիններիս լուծման միջազգային փորձն ու իրենց հետազոտության որոշ արդյունքներ։

Երկուստեք կարևորվեց հատկապես նման ձևաչափով միջոցառումների անցկացումը, քանզի դրանք նպաստում են խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների առարկայական քննարկմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35