Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

29.08.2023

Օգոստոսի 29-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվեց ՀՀ վարչապետի հանձնարարականների ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները, տրվեց համապատասխան ցուցումներ ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին՝ դրանց կատարման ուղղությամբ հետևողական միջոցներ ձեռնարկելու համար:

Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները մարզպետին ներկայացրեցին ընթացիկ աշխատանքները, անդրադարձ կատարվեց մարզպետի տարեկան աշխատանքային ծրագրում նախատեսված միջոցառումներին: Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ ամենօրյա վերահսկողություն է պետք իրականացնել մարզի Ճանապարհների սպասարկման որակի վրա՝ ուշադրություն դարձնելով հատկապես գծանշումներին՝ ընդգծելով, որ Ճանապարհների կահավորումից մինչև պահանջվող այլ աշխատանքի իրականացումը պետք է լինի պատշաճ որակի, իսկ ճանապարհների և դրանց հարակից տարածքների մաքրությունը պատշաճ կերպով պետք է իրականացնեն համայնքները:

Մարզում զբոսաշրջության գրավչությունը մեծացնելու նպատակով մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները շարունակեն ներկայացնել առաջարկություններ և հարցը համայնքների մշտական ուշադրության կենտրունում պահեն:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ մարզպետը կրթության, մշակույթի, սպորտի վարչությանը հանձնարարեց՝ նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և այդ օրերին երեխաների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը:

Խորհրդակցության ընթացքում մարզպետին ներկայացվեց նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքի՝ ճանապարհաշինական, դպրոցաշինական աշխատանքների, մանկապարտեզների կառուցման և այլնի մասին։

Ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35