Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում

31.08.2023

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի գլխավորությամբ 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հայտնվելու գոտում գտնվող երեխաների բացահայտման աշխատանքների ակտիվացմանը՝ ըստ անհրաժեշտության երեխաների իրավունքների պաշտպանությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով:

Քննարկումն իրականացվեց համայնքների ղեկավարների (խնամակալության և հոգաբարձության մարմինների), միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, հանրակրթական դպրոցների տնօրենների և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ընդգծելով նոր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման մասնակիցների ներգրավմամբ շարունակել աշխատանքներն օպերատիվ շտաբի ձևաչափով, որը կգործի Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի լիազորությունների համատեքստում։

Օպերատիվ շտաբում ընդգրկվող անդամներն իրենց լիազորությունների շրջանակում կաջակցեն երեխաների իրավունքների ոտնահարման գործընթացների բացահայտմանն ու արձագանքմանը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08