Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության նիստով ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 73,579.2 ՀՀ դրամ

31.08.2023

2023 թվականի օգոստոսի 31-ին կայացած ՀՀ կառավարության նիստով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 73,579.2 ՀՀ դրամ

Մասնավորապես՝

Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղի Դրոյի փողոցի 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի բարեկարգման 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի համար կառավարությունը հատկացրել է 3,967.0 ՀՀ դրամ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքներն ավարտվել են:

Նշենք, որ մանկապարտեզի վերանորգման աշխատանքներն էլ իրականացվել էին 2020 թ սուբվենցիոն ծրագրով և հանձնվել է շահագործման:

Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացման և վերանորոգման սուբվենցիոն ծրագրին հատկացվել է մնացորդային 50,067.5 ՀՀ դրամ: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

2023 թվականի ասֆալտապատում սուբվենցիոն ծրագրով էլ Բաղրամյան համայնքի

Դալարիկ բնակավայրի Մյասնիկյան փողոցի և դպրոցի բակի և Օրջոնիկիձե փողոցի ասֆալտապատում ենթածրագրի համար կառավարության կողմից հատկացվել է 19,544.7 ՀՀ դրամ:

Մարզում մեծ ակտիվությամբ շարունակվում են իրականացվել 2022, 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42