Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

01.09.2023

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, կրթության բնագավառի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։

Կրթության դերն առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում, իսկ գիրն ու դպրությունը մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկն է եղել։

Մաշտոցյան գրերի ստեղծումը, դրան հաջորդած դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն են եղել:

Այսօր էլ կրթությունը բոլորիս կյանքում մեծ դեր է խաղում: Մարդկային քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատևության հիմքում միշտ էլ եղել և մնում է գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին:

Եվ այսօր՝ Գիտելիքի և դպրության օրը, իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլորիդ ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը բոլորիդ համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան:

Հատկապես ջերմորեն շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և այն ուսանողներին, ովքեր առաջին անգամ այսօր ոտք են դնելու ուսումնական հաստատություններ։

Նոր ուսումնական տարին թող բոլորիդ առջև բացի լուսավոր և արգասաբեր ճանապարհ։

Համոզված եմ, որ դուք բոլոր ջանքերը կգործադրեք գերազանց գնահատականների և բարձր ցուցանիշների հասնելու համար, կդառնաք գրագետ ու կիրթ մարդիկ, կլինեք ժամանակի պահանջին համապատասխան մասնագետ և, իհարկե, մեր hայրենիքի արժանի քաղաքացիներ։

Հարգելի՛ մանկավարժներ, սերունդներ կրթելու բարդ ու պատասխանատու կոչումը ձեզ է վստահված։ Շարունակեք աշխատել նույն պատվախնդրությամբ և պատասխանատվությամբ։ Դուք եք այն լավագույն օրինակը, որով ձեր սերունդները պետք է կերտեն իրենց և մեր հայրենիքի ապագան։

Անգնահատելի է ձեր ներդրումը սերունդների կրթության ու դաստիարակության, մեր երեխաների մեջ ազնիվն ու բարին, ճշմարիտն ու գեղեցիկը սերմանելու, մեր երկրի արժանի քաղաքացի, հասարակության լիարժեք անդամ ձևավորելու բոլոր ջանքերը։

Կրկին շնորհավորելով  Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ` մաղթում եմ բոլորիդ ուսումնական հաջողություններ և ամենայն բարիք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42