Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում Գիտելիքի և դպրության տոնը նշվեց նոր վերակառուցված դպրոցում

01.09.2023


Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց։

Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, շնորհավորել բոլորին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշատակեց 2018 թվականին Պտղունք կատարած առաջին այցը, երբ մի խումբ բնակիչներ խնդրեցին վարչապետին այցելել դպրոց: Այցից հետո ուշացնել չտվեց կառավարության որոշումը, որով Պտղունքի դպրոցը ներառվեց կառավարության ծրագրերում, որից հետո նախագիծ պատվիրվեց:

Վարչապետը դպրոցի բացումը համարեց պատմական իրադարձություն՝ նշելով, որ սա նվազագույն պարտականություն է կառավարության կողմից, մարզպետի աշխատակազմի կողմից, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ շեշտելով, որ հանձնարարականը կատարված է ճշգրիտ:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին, իր խոսքում նշեց, որ այս դպրոցի կառուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կրթության նկատմամբ վերաբերմունք է, համայնքների համաչափ զարգացման դրսևորում է, մի ամբողջ գործունեության արդյունք է, և, ի վերջո, սա վերաբերմունք է վաղվա օրվա նկատմամբ։

Մարզպետը շնորհակալություն հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Տարածքային զարգացման հիմնադրամին, շինարարներին՝ կատարած աշխատանքի համար:

Միջոցառման պաշոնական մասին հետո վարչապետը, շրջելով նորակառույց դպրոցում, ծանոթացավ ստեղծված պայմաններին:

Նշենք, որ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում:

Դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2019թ. մարտից, շինարարական աշխատանքները՝ 2020 թ. սեպտեմբերից, ավարտվել է 2022 թ. դեկտեմբերին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի միջոցներով: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Բացի կառուցումից, դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 14 մլն 238 հազար դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 118 աշակերտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42