Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ադրբեջանից բռնի տեղահանված 13 շահառու ընտանիքների հանձնեցին բնակարանի գնման վկայագրեր

04.09.2023

2023 թվականի օգոստոսի 31-ին Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ադրբեջանից բռնի տեղահանված 13 շահառու ընտանիքների հանձնեցին բնակարանի գնման վկայագրեր:

Ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու ընթացակարգը հետևյալն է.
Նախնական ուսումնասիրությունների արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ծրագրի մասին ծանուցել է 194 հավակնորդ շահառուների, որոնցից 161-ը ծրագրին մասնակցելու համար դիմում են ներկայացրել:

Միջգերատեսչական հանձնաժողովը պարբերաբար նիստեր է գումարում՝ քննելու ներկայացված դիմումները և դիմումատուի փաթեթի համապատասխանությունը ծրագրի չափորոշիչներին: Դրական եզրակացություն ստանալու պարագայում շահառուն ստանում է բնակարանի գնման վկայագիր՝ մեկ տարի գործողության ժամկետով: Ըստ շահառու ընտանիքի անդամների թվի՝ հատկացվում է համապատասխան քանակի սենյակներով բնակարանի գնման վկայագիր:

Բնակարանի գնման վկայագրերի արժեքը հաշվարկվել է Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի շուկայի 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով:

Ծրագրի նախորդ երեք փուլերն անցկացվել են մայրաքաղաքում՝ ըստ վարչական շրջանների, որոնց արդյունքում տրամադրվել է բնակարանի գնման 272 վկայագիր: Շահառուների ավելի քան 80 տոկոսը իրացրել է ստացած վկայագրերը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35