Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ անցկացրեց խորհրդակցություն

05.09.2023

Սեպտեմբերի 5-ին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մարզպետի աշխատակազմի ոլորտային աշխատակիցների մասնակցությամբ:

Շնորհավորելով նոր ուսումնական տարին՝ մարզպետը ներկաներին մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային տարի, որից հետո դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրեց մի շարք խնդիրների վրա:

Մասնավորապես` անդրադարձ կատարվեց կրթության ոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ կարևորվելով այդ ծրագրերին մասնակցության ակտիվությունը, ներկայացվեց ուսումնական գործընթացը կազմակերպելու նկատմամբ ներկայացված պահանջները՝ շեշտադրելով կրթության որակի բարձրացումը:

Անդրադառնալով կրթության բնագավառում իրականացվող փոփոխություններին՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ մարզում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն դպրոցաշինությանը, այլև իրականացվող կրթական բարեփոխումներին:

«Այս ամենի համատեքստում անհարժեշտ է պարբերաբար առկա փոփոխությունները ներկայացնել մանկավարժներին և շահագրգիռ անձանց: Վերաիմաստավորվել և ձևափոխվել են պահանջները ոչ միայն մանկավարժների, այլև դպրոցի ղեկավար կազմի նկատմամբ, ուստի անհրաժեշտ է վերանայել աշխատելաոճը և ներկայացվող պահանջների նկատմամբ լինել ուշադիր և մեծ ուշադրություն դարձնել կրթության որակին»,- իր խոսքում ասեց մարզպետը:

Կարևորելով այն միջավայրը, որտեղ սովորում են աշակերտները՝ հանձնարարվեց մեծ ուշադրություն դարձնել դպրոցների և հարակից տարածքների սանիտարական վիճակին, դիպրոցները և բակերը պահել մաքուր, խնամված և մշակված:

Տնօրենների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվեց երեխաների նկատմամբ բռնության դեպքերին և նշվեց, որ մանկավարժները դպրոց հաճախող յուրաքանչյուր երեխայի նկատմամբ պետք է լինեն առավել ուշադիր և հոգատար, երեխայի հոգեվիճակից պետք է հասկանան առկա խնդիրները, և դպրոցի տնօրենության հետ համատեղ անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ նման խնդիրները լուծելու գործում:

Օրակարգի հարցերի շրջանակում մարզպետը նշեց, որ մարզի մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների 135 և ԲՏՃՄ առարկաների 596 ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան 25 % հավելավճար։

Այնուհետև խոսվեց մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման ցածր ցուցանիշների, սովորողների՝ ռազմական ուսումնական հաստատություններ սովորել ցանկացողների մոտիվացիայի բարձրացման և այլ հարցերի մասին, հանձնարարվեց շարունակական և հետևողական քայլեր ձեռնարկել թե՛ ուսուցիչների, թե՛ սովորողների մեջ հետաքրքրություն բարձրացնելու մասով:

Ներկայացվեց կրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրման, նոր դասագրքերի տպագրման գործընթացի, ֆինանսավորման նոր մոդելի ներդրման, համընդհանուր ներառական կրթության կազմակերպման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

Խորհրդակցության վերջում տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը տվեց սպառիչ պատասխաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21