Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

05.09.2023

Սեպտեմբերի 05-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվեց նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ։

Մարզպետը հատկապես կարևորեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ռիսկային ընտանիքների և դպրոցահասակ երեխաների հետ տարվող աշխատանքներ:

Հանձնարարվեց իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նման ընտանիքների հայտնաբերման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարիքների խորքային գնահատման ուղղությամբ:

Անհրաժեշտ է սոցիալական աշխատանքներ տանել այդ ընտանիքների, համայնքների, շահեկից կառույցների հետ, տրամադրվել առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ խորհրդատվական աջակցություն։

Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականների ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցների շուրջ համապատասխան ցուցումներ տվեց ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին:

Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները մարզպետին ներկայացրեցին ընթացիկ աշխատանքները, անդրադարձ կատարվեց մարզպետի տարեկան աշխատանքային ծրագրում նախատեսված միջոցառումներին:

Խորհրդակցության ընթացքում մարզպետին ներկայացվեց նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքի՝ ճանապարհաշինական, դպրոցաշինական աշխատանքների, մանկապարտեզների կառուցման և այլնի մասին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21