Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպեց մարզում շինարարական աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ

05.09.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների ոլորտային պատասխանտուների և մարզում շինարարական աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների այն ղեկավարների հետ, ովքեր մարզում իրականացնում են ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքները:

Մարզպետը ներկայացրեց հանդիպման հրավերի նպատակը, որից հետո
անդրադարձ կատարեց շինարարական աշխատանքի ընթացքին և առկա խնդիրներին, դժգոհություն արտահայտեց շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ որոշ ընկերություններ թերանում են սահմանված ժամկետների մեջ:

Էդվարդ Հովհաննիսյանը հորդորեց ճկուն գործունեություն իրականացնել, համատեղ աշխատել համայնքների ոլորտային պատասխանատուների հետ, խնդիրների դեպքում օպերատիվ կերպով դիմել համայնքապետարան կամ մարզպետի աշխատակազմ՝ դրանք վերացնելու նպատակով:

Նշվեց, որ աշխատանքները շարունակեն իրականացնել ամենայն պատասխանատվությամբ, ճշգրիտ և, որ ամենակարևորն է, որակով:

«Այն միջոցները, որ կառավարությունը հատկացնում է համայնքներում առկա խնդիրների լուծման, պետք է լիարժեքորեն ծառայեն իրենց նպատակին»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ նախատեսված ծրագրերի մեջ առանձնակի կարևորություն պետք է տրվի ուսումնական հաստատություններում իրականացվող աշխատանքներին և թե՛ դպրոցներում, թե՛ մանկապարտեզներում իրականացվող բոլոր աշխատանքները պետք է ավարտեն սահմանված ժամկետներում:

Մարզպետը մրցույթները շահած շինարարական կազմակերպության ղեկավարներին հորդորեց ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները:

Շինարարները վստահեցրին, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն սահմանված ժամանակացույցին և պահանջվող չափանիշերին համապատասխան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58