Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023 թ. սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի Երևանյան - Շահումյան հատվածը

08.09.2023

Մեկնարկել է Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի Երևանյան - Շահումյան հատվածի հիմնանորոգումը:

Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում՝ համայնքային բյուջեի 65% և պետական բյուջեի 35% ֆինանսավորմամբ:

Նախատեսված է 320 մետր երկարությամբ (2390 քմ) ճանապարհի երկշերտ ասֆալտապատում, եզրաքարերի տեղադրում, 1100 քմ մայթի կառուցում:

Պետական համաֆինանսավորման ծրագրով նշված հատվածում 2023 թվականի ընթացքում արդեն իսկ փոխվել են խմելաջրի ջրագծերը, ինչը ճանապարհի հետագա շահագործումը կդարձնի ավելի անվտանգ:

Ծրագրի ավարտին նախատեսված է փողոցի նորոգվող հատվածի գծանշում և ճանապարհի կահավորում երթևեկության նշաններով:

Աշխատանքներն իրականացվում են օրացուցային գրաֆիկին համապատասխան, այս պահին ընթանում են եզրաքարերի տեղադրման և ճանապարհի հողային պաստառի փոխման աշխատանքներ:

Ճանապարհը պատրաստ կլինի տարեվերջին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21