Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հյուրընկալեց ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը

11.09.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 11-ին ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի դաշնային և եվրոպական, լրատվության, ինչպես նաև մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամներին՝ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի դաշնային և եվրոպական, լրատվության, ինչպես նաև մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Դանիել Շտուրմի գլխավորությամբ:

Պատվիրակությանը ուղեկցում էր Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատող Միխայել Շմիդտը։

Մարզպետը ողջունեց պատվիրակության անդամներին, որից հետո քննարկվեցին համագործակցության հետագա ուղղությունները՝ ուսուցման և մասնագիտական կրթության, արդյունավետ և էկոլոգիապես մաքուր թափոնների բեռնափոխադրման, ոռոգման համակարգերի և խաղողագործության մեջ երիտասարդ գիտական ներուժի ձեռքբերման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների զարգացման և պահպանման, դրանց զբոսաշրջային շուկայավարման ոլորտներում:

Նշենք, որ 2022 թ նոյեմբերի 15-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բուրգենլանդի դաշնային շրջանի ղեկավար և ադմինիստրատոր Գյոտս Ուրլիխի միջև ստորագրված համայնքային զարգացման գործընկերության հաստատման հուշագրի շրջանակներում Սարդարապատի միջնակարգ դպրոցի հետ համատեղ իրականացվում են մի շարք կրթական ծրագրեր:

Գերմանական պատվիրակությունն այսօր այցելել էր մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոց, ծանոթացել դպրոցում գերմաներեն լեզվի դրվածքին, իրականացվող ծրագրերին և այլն:

Իրականացնելով հուշագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ առաջիկայում հնարավորություն կընձեռվի Արմավիրի մարզում գերմաներեն լեզվի B1 դիպլոմ ունեցող, ավագ դասարանում սովորող 10 աշակերտի 10 օրով մեկնել Գերմանիա և մասնակից լինել մասնագիտական դպրոցների դասընթացներին։ Այնուհետև, միջնակարգ կրթության ատեստատ ստանալով, կարող են իրենց ուսումը շարունակել Բուրգենլանդ շրջանի մասնագիտական դպրոցում, որը կտևի երեք տարի։

Նախատեսվում է նաև մարզի գերմաներենի ուսուցիչների համար առցանց քննարկումներ կազմակերպել Բուրգենլանդ շրջանի դպրոցների ուսուցիչների հետ:

Քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ կողմերը պայմանավորվեցին առաջիկայում կրկին հանդիպել մասնագիտական խմբերով, կազմակերպել հուշագրից բխող միջոցառումների իրականացման հետագա ծրագրերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21