Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացները
12.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 11-ից Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում մեկնարկել է մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացները:
Մինչ օրս վերապատրաստման դասընթացների են մասնակցել և համապատասխան վկայականներ են ստացել համայնքապետարանների 79 համայնքային ծառայող:
Նոր սկսվող դասընթացները համայնքային ծառայողների 5-րդ և 6-րդ խմբերն են՝ 40 մասնակիցներով ( յուրաքանչյուր խմբում ներառված են 20 համայնքային ծառայող):
Համաձայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հաստատված ծրագրի՝ Արմավիրի մարզում 2023 թվականի ընթացքում պետք է վերապատրաստվեն 160 համայնքային ծառայող: Ձևավորվելու է 8 խումբ՝ յուրաքանչյուր խումբ 72 ժամյա ծրագրով՝ 9 օր տևողությամբ:
Վերջին 7-րդ և 8-րդ խմբերի վերապատրաստումները նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 9-19:
Նշենք, որ վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 16-ի N 3116-Ա հրամանով հաստատված վերապատրաստման ծրագրերով: Ծրագրում ընդգրկված թեմաներն են` «Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող ՀՀ օրենսդրությունը», «Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությունը», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը», «Կոռուպցիա» հասկացությունը և կանխարգելումը», «Բարեվարքությունը հանրային ծառայության համակարգում», «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը և անվտանգությունը», «Մոտիվացիան և աշխատանքի արդյունավետությունը», «Կոնֆլիկտների և սթրեսների կառավարումը» և այլն: