Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ​ ​ Էդվարդ Հովհաննիսյանն​ ​ ընդունել է ՀՀ-ում​ Ֆրանսիայի​ նորանշանակ​ դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյիին

13.09.2023

Մարզպետ​ ​ Էդվարդ Հովհաննիսյանը ​ սեպտեմբերի 13-ին​ ընդունել​ է​ ՀՀ-ում​ Ֆրանսիայի​ նորանշանակ​ դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյիին:

Էդվարդ Հովհաննիսյանը​ շնորհավորել​ է​ նորանշանակ​ դեսպանին​՝ պատասխանատու պաշտոնը​ ստանձնելու​ առթիվ​ և​ իր​ վստահությունն​ է​ հայտնել, որ​ ​ դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյին​ իր​ առաքելության​ ընթացքում​ կգործադրի​ առավելագույն​ ջանքերը​ երկու​ երկրների​ միջև​ հարաբերություններն ավելի զարգացնելու​ ուղղությամբ:

Դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյին, կարևորելով իր այցը Արմավիրի մարզ, նշել է, որ ցանկություն ունի ճանաչել մարզը, բացահայտել մարզի ներուժը՝ հետագա ռազմավարական ծրագրերի մշակման և դրանց իրականացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը​ մտքեր​ են​ փոխանակել​ հայ-ֆրանսիական​ երկկողմ​ հետաքրքրություն​ ներկայացնող​ մի շարք ոլորտներում​ ​ համագործակցության​ խթանման​ ու​ ընդլայնման​ հեռանկարների​ մասին։

Մարզպետն իր խոսքում նշել է, որ կարևորում է հայ–ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացումն ու ընդլայնումը և, ​ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, ունի մեծ ներուժ և հնարավորություններ ինտենսիվ գյուղատնտեսության, վերամշակվող արդյունաբերության, գինեգործության, կրթամշակութային, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական և ներդումների ​ ներգրավման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար, ուստի ակնկալում է դեսպանի աջակցությունը ՀՀ Արմավիրի մարզի տնտեսությանը մոտ կամ համագործակցելու այլ արդյունավետ եզրեր ունեցող Ֆրանսիայի որևէ վարչատարածքային միավորի միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։

Հանդիպման վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին և Ֆրանսիայի ժողովրդին, ովքեր մշտապես կանգնած են Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ հատկապես կարևորելով այս դժվար ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղին ցուցաբերած մարդասիրական օգնությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35