Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հետևել է ՀՀ ընդհանուր օգտագործման հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին

14.09.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացել է Արմավիրի մարզի Արմավիրի-Գյումրի Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի միջին նորոգման և Նալբանդյան–Գետաշեն Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին:

Արմավիրի մարզի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի:

Հ-17 /Մ-5/ (Արմավիր) - /Մ-9/ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի միջին նորոգման երկարությունը 13,27 կմ է: Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 599․999․979 ՀՀ դրամ է։

Տ-3-11 /Հ-15/ (Արմավիր գ.) – Նալբանդյան – Գետաշեն – Նոր Կեսարիա – /Մ-5/ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 4,0 կմ երկարությամբ հիմնանորոգում աշխատանքների պայմանագրային արժեք՝ 587․217․600 ՀՀ դրամ է:

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվում են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, գծանշում, անվտանգության տարրերի ապահովում և այլ աշխատանքներ։

Շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում մարզպետը քննարկել է աշխատանքներին վերաբերող տարաբնույթ հարցեր, ինչպես նաև արդրադարձել է սահմանված ժամանակացույցին՝ հորդորելով աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում և պատշաճ որակով։

Այցի շրջանակներում մարզպետը զրուցեց նաև բնակիչների հետ, անդրադարձավ նրանց կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35