Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

15.09.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզի համայնքների ղեկավարներն ու վարչական բնակավայրերի ղեկավարները, ինչպես նաև ոլորտային պատասխանատուները:
Մարզխորհրդի նիստի օրակարգի հաստատված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը:

Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների բյուջեներով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները՝01.09.2023 թվականի դրությամբ:

2023թ-ի 3-րդ եռամյակի համար ՀՀ Արմավիրի մարզի համայնքների կողմից ընդամենը եկամուտների հավաքագրումը պլանավորվել է 9901336,9 հազար դրամ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածում պլանավորված 7980195,5 հազար դրամի համեմատ ավել է պլանավորվել 1921141,4 հազար դրամով: 31,08,2023թ դրությամբ փաստացի հավաքագրումը կազմել է 8294729,9 հազար դրամ, 31.08.2022թ թվականին հավաքագրված 6345596,3 հազար դրամի համեմատ ավել է հավաքագրվել 1949133,6 հազար դրամով. կատարվել է 83,8%-ով, նախորդ տարվա 79,5%-ի համեմատ:

Օրակարգի երրորդ և չորրորդ հարցերով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանն ուղղված նախապատրստական աշխատանքները և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում փաստացի շահագործվող հանքավայրերի գործունեության օրինականության վերաբերյալ զեկույցները:
Ներկայացվեց, որ Արմավիրի մարզում խաղողի տարածությունները կազմում են 6941,97 հա, որից տեխնիկական 5044,3 հեկտար, որից բերքատու հասակի 4941,07 հեկտար։ 2023 թ կանխատեսվում է ստանալ 70-72 հազար տոննա տեխնիկական խաղողի բերք։

Խաղողի մթերման գործընթացում հստակեցում մտցնելու նպատակով մեր կողմից հավաքագրվել է տեղեկատվություն խաղողի մթերման ենթակա մնացորդային քանակությունների վերաբերյալ, որը իր մեջ ընդգրկում է խաղողագործների անվանական ցանկը, խաղողի մշակվող տարածության չափը, տեղակայման վայրը, սորտը և մթերման ենթակա խաղողի քանակը։
Համաձայն հավաքագրված տվյալների՝ մթերման ենթակա խաղողի քանակությունը կազմում է 40440 տոննա, որը պատկանում է թվով 2335 խաղողագործների։ Հավաքագրված տեղեկատվությունը ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

ՀՀ կառավարության 07․09․2023 թվականի N 1520 –Լ որոշմամբ հաստատվել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները, որով սահմանվում է, որ խաղողի մթերումներն իրականացվում են մարզպետների կողմից հաստատված ցանկերով ներկայացված խաղողագործներից, իսկ մթերվող խաղողի 1 կգ–ի նվազագույն գինը կազմում է 110 դրամ։

Անդրադառնալով հաջորդ հարցին՝ Այվազյանը նշեց, որ Արմավիրի մարզում հաշվառված 32 հանքավայրերից ներկա պահին փաստացի շահագործվում է թվով 15 հանքավայր 11 բնակավայրերում, որից ավազի 7, քարի 3, բազալտի 4 և խճի 1։

ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի իրականացրած ուսումնասիրությունները փաստում են, որ բնագավառում օրինախախտումները հիմնականում կապված են հողի ոչ նպատակային նշանակությամբ օգտագործման հետ։
Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց եկամուտների հավաքագրման հետ կապված որոշ ցուցանիշներ։ Նշվեց, որ 2022 թ–ին մարզում եկամուտների հավաքագրման մասով բավականին բարձր ցուցանիշ է գրանցվել. Մասնավորապես՝ բացարձակ թվով մարզում 654 մլն ավել դրամ եկամուտ է հավաքագրվել նախորդ տարվա նկատմամբ։ Այս գումարի ծանրակշիռ մեծամասնությունը բաժին է ընկնում վարչարարությանը։

Մարզպետը կոչ արեց համայնքներին՝ շարունակել հետևողական վարչարարությունը, հատկապես նախորդ տարիներին կուտակված պարտավորությունները հարկադիր կարգով բռնագանձելու ուղղությամբ:

Ընթացիկ տարում օգոստոս ամսվա դրությամբ, այսինքն 8 ամսվա կտրվածքով արդեն նախորդ տարվա նկատմամբ ավել հավաքագրված գումարը կազմում է 466 մլն դրամ, այսինքն 8 ամսվա համեմատականով 466 մլն դրամ ավել, քան նախորդ տարվա 8 ամսվա արդյունքն է։ Բայց տարին դեռ առջևում է։ 8 ամսվա փաստացի կատարումը հավաքված գումարը 3 ամսվա՝ եռամսյակի կատարողականի նկատմամբ կազմում է 85.5 տոկոս: Նախորդ տարվա համարժեք ցուցանիշը եղել է 70.08։ Այս մասով էլլ բարելավում ունենք, որի համար պետք է բարձր գնահատենք այն աշխատանքները, որոնք արդեն եկամուտների հավաքագրման մասով են։

Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ ամեն դեպքում մրարզի համար թիրախային ցուցանիշը, բնականաբար, ամբողջությամբ ավելի քան 100 տոկոս ցուցանիշների կատարումն է ընթացիկ տարում առկա պլանավորումների մասով, ուստի պետք է ամեն ինչ անել՝ բարձր ցուցանիշներ գրանցելու ուղղությամբ:

Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ մարզի տարածքում աղբահանության իրականացման խնդրին՝ նշելով, որ վերջին 2 տարիների ընթացքում՝ հատկապես խոշորացման գործընթացից հետո, աղբահանության ոլորտում բավականին բարելավումներ ունենք։ Համայնքներից որոշները այդ գործընթացը կազմակերպում են սեփական ուժերով, մյուսները՝ պատվիրակված ծառայությունների միջոցով։ Համայնքների ղեկավարների հետ ունեցած մի քանի քննարկումների արդյունքում գալիս ենք այն հետևության, որ պատվիրակված ծառայությունները երբեմն և, հատկապես գյուղական բնակավայրերում, ավելի նպատակահարմար են։

Պետք է հետևողական լինեն բոլորը։ Յուրաքանչյուր վարչական ղեկավար պետք է ապահովի իր բնակավայրի մաքրությունը՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով դպրոցական և նախադպրոցական հաստատությունների շրջակա միջավայրի մաքրության պահպանությանը, իսկ որևէ նոր կառուցված մանկապարտեզի կամ դպրոցի շենքում չպետք է լինի հին իր, որևէ հին գույք:

Մարզպետը անդրադարձավ նաև սուբվենցիոն աշխատանքներին՝ նշելով, որ մարզում գրեթե բոլոր բնակավայրերում իրականացվում են սուբվենցիոն աշխատանքներ, շատ բնակավայրերում մեկից ավելի, բավականին խնդրահարույց, հարյուրամյակներով կուտակված խնդիրներ են լուծվում, բնակիչները հիմնականում գոհ են:

Մարզպետը ներկայացրեց նաև խաղողի մթերման, արտահանման խնդիրները, պետության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը:

Մարզի խորհրդի նիստն ավարտվեց օրակարգային հարցերի, հայտարարությունների ամփոփմամբ և ընթացիկ հարցերի քննարկմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35