Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպեց Չեխիայի Մորավյան-Սիլեզյան երկրամասի գործարարների հետ
22.09.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասում գտնվելու ընթացքում սեպտեմբերի 21-ին այցելել է մեր հայրենակից, «Մառլենկա Ինթերնեշընլ» ընկերություն և հանդիպել հիմնադիր Գևորգ Ավետիսյանի և Չեխիայի Մորավյան-Սիլեզյան երկրամասի գործարարների հետ։
Հանդիպմանը ներկա էին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Մորավյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Յան Կրկոշկան, տեղի գործարարներ և այլն։
«Մառլենկա Ինթերնեշընլ» ընկերությունը Չեխիայում հայտնի անուն է, որը սեփական արտադրանքով աշխարհին ներկայացրել է հային և Հայաստանը։
«Մառլենկայի» գործարանը համարվում է մեղրով թխվածքների ամենամեծ գործարանը, իսկ Ֆրիդեկ-Միստեկը՝ Չեխիայի ամենամեղրոտ քաղաքը: Հայազգի Գևորգ Ավետիսյանը, հյուրերին ներկայացրեց գործարանի պատմությունը, անցած ուղին, արտադրանքը և այն տասնյակ երկրները, որտեղ արտահանվում է «Մառլենկայի» արտադրանքը։
Մարզպետը ողջունեց ներկաներին և շնորհակաություն հայտնեց Գոևրգ Ավետիսյանին՝ ջերմ ընդունելության համար՝ կարևորելով հատկապես մեկտեղում հավաքված գործարարներին, ովքեր ներկայացրեցին իրենց հետաքրքող ուղղությունները և համագործակցության հնարավոր ուղիները։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ կարևոր է համարում Մորավյան-Սիլեզյան երկրամասի գործարարների հետ համագործակցությունը, ինչպես նաև նմանատիպ հանդիպումներն ու մտքերի փոխանակումը։
«Գործարար միջավայրի բարելավումը, Արմավիրի մարզում տնտեսության զարգացումն ու ակտիվացումը, գործարար միջավայրի բարելավումը, գործարարության ընդլայնումը, արտադրանքի իրացումն ու արտահանումը
մեզ համար առաջնային կարևորության խնդիր է։ Մենք պատրաստ ենք համագործակցել և ցանկալի արդյունքի համար ջանքեր չենք խնայի»,- իր խոսքում նշեց մարզպետը։
Նշենք, որ Մորավյան-Սիլեզյան երկրամաս այցը ճանաչողական ու տեղեկատվական բնույթ ունի և նպատակ ունի մարզում գործունեություն ծավալող գործարարների հետ հնարավոր ուղիներ փնտրել, որոնք միտված կլինեն տեղի արտադրողներին ու արտահանողներին աջակցելուն։
Հանդիպման վերջում հայ գործարար Գևորգ Ավետիսյանը շրջայց կազմակերպեց գործարանում, ծանոթացրեց ժամանակակից հոսքագծերին և արտադրության ծավալներին, արտադրանքի տեսականուն և այլն։