Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպեց Չեխիայի Մորավյան-Սիլեզյան երկրամասի գործարարների հետ

22.09.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասում գտնվելու ընթացքում սեպտեմբերի 21-ին այցելել է մեր հայրենակից, «Մառլենկա Ինթերնեշընլ» ընկերություն և հանդիպել հիմնադիր Գևորգ Ավետիսյանի և Չեխիայի Մորավյան-Սիլեզյան երկրամասի գործարարների հետ։

Հանդիպմանը ներկա էին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Մորավյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Յան Կրկոշկան, տեղի գործարարներ և այլն։

«Մառլենկա Ինթերնեշընլ» ընկերությունը Չեխիայում հայտնի անուն է, որը սեփական արտադրանքով աշխարհին ներկայացրել է հային և ​ Հայաստանը։
«Մառլենկայի» գործարանը համարվում է մեղրով թխվածքների ամենամեծ գործարանը, իսկ Ֆրիդեկ-Միստեկը՝ Չեխիայի ամենամեղրոտ քաղաքը: Հայազգի Գևորգ Ավետիսյանը, հյուրերին ներկայացրեց գործարանի պատմությունը, անցած ուղին, արտադրանքը և այն տասնյակ երկրները, որտեղ արտահանվում է «Մառլենկայի» արտադրանքը։

Մարզպետը ​ ողջունեց ներկաներին և շնորհակաություն հայտնեց Գոևրգ Ավետիսյանին՝ ջերմ ընդունելության համար՝ կարևորելով հատկապես մեկտեղում հավաքված գործարարներին, ովքեր ներկայացրեցին իրենց հետաքրքող ուղղությունները և համագործակցության հնարավոր ուղիները։ ​
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ կարևոր է համարում Մորավյան-Սիլեզյան երկրամասի գործարարների հետ համագործակցությունը, ինչպես նաև նմանատիպ հանդիպումներն ու մտքերի փոխանակումը։

​«Գործարար միջավայրի բարելավումը, Արմավիրի մարզում տնտեսության զարգացումն ու ակտիվացումը, գործարար միջավայրի բարելավումը, գործարարության ընդլայնումը, արտադրանքի իրացումն ու արտահանումը ​
մեզ համար առաջնային կարևորության խնդիր է։ Մենք պատրաստ ենք համագործակցել և ցանկալի արդյունքի համար ջանքեր չենք խնայի»,- իր խոսքում նշեց մարզպետը։

​Նշենք, որ Մորավյան-Սիլեզյան երկրամաս այցը ճանաչողական ու տեղեկատվական բնույթ ունի և նպատակ ունի մարզում գործունեություն ծավալող գործարարների հետ հնարավոր ուղիներ փնտրել, որոնք միտված կլինեն տեղի արտադրողներին ու արտահանողներին աջակցելուն։

​Հանդիպման վերջում հայ գործարար Գևորգ Ավետիսյանը շրջայց կազմակերպեց գործարանում, ծանոթացրեց ժամանակակից հոսքագծերին և արտադրության ծավալներին, արտադրանքի տեսականուն և այլն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53