Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բուժառուներին մատուցվող որակյալ բուժծառայությունների արդյունքը հաջողված վիրահատություններ են
22.09.2023
Արմավիրի բժշկական կենտրոնում մշտապես կարևորվում է համագործակցությունը և հանրապետության լավագույն մասնագետների ներգրավումը Արմավիր ԲԿ-ի բուժառուներին մատուցվող ծառայությունների գործում։
Վերջին ամիսների ընթացքում Արմավիրի բժշկական կենտրոնի թիմը համալրվել է շուրջ 15 փորձառու մասնագետներով, ովքեր բժշկական կենտրոնում կատարել ու կատարելու են բազմապրոֆիլ վիրահատություններ։
Համագործակցությունների արդյունքում Արմավիրի բժշկական կենտրոնի թիմին են միացել՝
օրթոպեդ-վնասվածքաբան Ատոմ Տեր-Գրիգորյանը
ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյանը
անոթային վիրաբույժ Էդգար Աբրահամյանը
մանկաբարձ-գինեկոլոգ Էմիլ Խլղաթյանը
սրտաբան Նարետա Մարտիրոսյանը
օրթոպեդ-վնասվածքաբան Զավեն Մելիքյանը
քիթ-կոկորդ-ականջաբան(ԼՕՌ) Արթուր Մինասյանը
մանկական վիրաբույժ Հրաչ Վարդանյանը
ընդհանուր վիրաբույժ Արամ Սահակյանը
ուրոլոգ-անդրոլոգ Հրանտ Գևորգյանը
ընդհանուր և պլաստիկ վիրաբույժ Տիգրան Նահապետյանը
Արմավիրի ԲԿ-ում վերը նշված մասնագետների կողմից արդեն իսկ կատարվել են բազմաթիվ վիրահատություններ։ Ընդ որում՝
Ատոմ Տեր-Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ կատարվել է վնասվածքաբանական, Էմիլ Խլղաթյանի՝ մանկաբարձագինեկոլոգիական, Էդգար Աբրահամյանի՝ անոթային, Խաչիկ Այվազյանի՝ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժական միջամտություններ։
«Վիրահատությունները կրելու են մշտական բնույթ։
Արմավիրի ԲԿ-ն համագործակցում է իրենց ոլորտի մեջ մեծ վաստակ ունեցող և փորձառու բժիշկների հետ, ովքեր մշտապես պատրաստ են մեր բուժառուներին օգնել և առողջություն պարգևել։
Արմավիրի բժշկական կենտրոնի աշխատակիցները որդեգրել և հետևում են հետևյալ գաղափարախոսությանը՝ «Արմավիրի բժշկական կենտրոն՝ առողջության պահպանման Քո երաշխավորը»։
Նշենք, որ Արմավիրի մարզպետարանը կարևորում է մարզում որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը և բոլոր բուժառուներին հորդորում և խնդրում է, որ բժշկական կենտրոնի գործունեության վերաբերյալ բողոքների, առաջացած հարցերի, խնդիրների, ինչպես նաև առաջարկությունների դեպքում դիմել Արմավիրի մարզետարան։