Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բուժառուներին մատուցվող որակյալ բուժծառայությունների արդյունքը հաջողված վիրահատություններ են

22.09.2023

Արմավիրի բժշկական կենտրոնում մշտապես կարևորվում է համագործակցությունը և հանրապետության լավագույն մասնագետների ներգրավումը Արմավիր ԲԿ-ի​ բուժառուներին մատուցվող ծառայությունների գործում։

Վերջին ամիսների ընթացքում Արմավիրի բժշկական կենտրոնի թիմը համալրվել է շուրջ 15 փորձառու մասնագետներով, ովքեր բժշկական​ կենտրոնում կատարել ու կատարելու են բազմապրոֆիլ վիրահատություններ։

Համագործակցությունների արդյունքում Արմավիրի բժշկական կենտրոնի թիմին են միացել՝

օրթոպեդ-վնասվածքաբան Ատոմ Տեր-Գրիգորյանը
ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ​ Անդրանիկ Ալեքսանյանը
անոթային վիրաբույժ​ Էդգար Աբրահամյանը
մանկաբարձ-գինեկոլոգ​ Էմիլ Խլղաթյանը
սրտաբան​ Նարետա Մարտիրոսյանը
օրթոպեդ-վնասվածքաբան Զավեն Մելիքյանը
քիթ-կոկորդ-ականջաբան(ԼՕՌ) Արթուր Մինասյանը
մանկական վիրաբույժ Հրաչ Վարդանյանը
ընդհանուր վիրաբույժ Արամ Սահակյանը
ուրոլոգ-անդրոլոգ Հրանտ Գևորգյանը
ընդհանուր և պլաստիկ վիրաբույժ Տիգրան Նահապետյանը

Արմավիրի ԲԿ-ում վերը նշված մասնագետների​ կողմից արդեն իսկ կատարվել են բազմաթիվ վիրահատություններ։ Ընդ որում՝

Ատոմ Տեր-Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ կատարվել է​ վնասվածքաբանական, Էմիլ Խլղաթյանի՝ մանկաբարձագինեկոլոգիական, Էդգար Աբրահամյանի՝ անոթային, Խաչիկ Այվազյանի՝ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժական միջամտություններ։

«Վիրահատությունները կրելու են մշտական բնույթ։

Արմավիրի ԲԿ-ն համագործակցում​ է իրենց ոլորտի մեջ մեծ վաստակ ունեցող և փորձառու բժիշկների հետ, ովքեր մշտապես պատրաստ են մեր բուժառուներին օգնել և առողջություն պարգևել։

Արմավիրի բժշկական կենտրոնի աշխատակիցները որդեգրել և հետևում են հետևյալ գաղափարախոսությանը՝ «Արմավիրի բժշկական կենտրոն՝ առողջության պահպանման Քո երաշխավորը»։

Նշենք, որ Արմավիրի մարզպետարանը կարևորում է մարզում ​ որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը և բոլոր բուժառուներին հորդորում և խնդրում է, որ բժշկական կենտրոնի գործունեության վերաբերյալ բողոքների, առաջացած հարցերի, խնդիրների, ինչպես նաև առաջարկությունների ​ դեպքում դիմել Արմավիրի մարզետարան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53