Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

25.09.2023

Սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող և օրվա հրամայականով պայմանավորված կազմակերպչական մի շարք հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ։

Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականների ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցների շուրջ համապատասխան ցուցումներ տվեց ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին:

Կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարվեց կազմել աշխատանքային խմբեր՝ դպրոցներում մշտադիտորկումներ իրականացնելու համար, այցեր կատարել ուսումնական հաստատություններ՝ մեծ ուշադրություն դարձնելով տարածքի և սանհանգույցների մաքրությանը, աշակերտների հաճախելիությանը, դասապրոցեսների պատշաճ կազմակերպմանը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ռիսկային ընտանիքների և դպրոցահասակ երեխաների հետ տարվող աշխատանքների ընթացքին և այլն:

Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները մարզպետին ներկայացրեցին ընթացիկ աշխատանքները, սուբվենցիոն ծրագրերի ընթացքի՝ ճանապարհաշինական, դպրոցաշինական աշխատանքների, մանկապարտեզների կառուցման և այլնի մասին։

Անդրադարձ կատարվեց մարզպետի տարեկան աշխատանքային ծրագրում նախատեսված միջոցառումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53