Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

02.10.2023

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices):

Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և կառաջարկվի համապատասխան աշխատանք:

Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման նպատակով, կարող են ներկայացնել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքները տվյալ հարթակում (հղում՝ https://workforall.am/) կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21