Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2023

Սիրելի՛ ուսիցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ` ուսուցիչներին, դաստիարակներին, կրթության գործի նվիրյալներին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ուսուցիչը սոսկ մասնագիտություն չէ: Այն կոչում է, վեհ առաքելություն։

Ձեր աշխատանքը, համբերությունը, հոգատարությունը և նվիրվածությունն օգնում են բոլորին բացահայտել իրենց կարողությունները, մարդկային լավագույն հատկանիշները, ձեռք բերել գիտելիքներ և հոգևոր արժեքներ, որոնք հավերժ հուսալի հենարան են դառնաում կյանքում:

Մենք միշտ սիրով ու երախտագիտությամբ ենք հիշում մեր դպրոցի և կյանքի ուսուցիչներին, նրանց խորհուրդներն ու խրատները՝ նույնիսկ երկար տարիներ անց:

Դպրոցը պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է։

Դուք մշտապես հուսալի թիկունք եք եղել հայոց պետականության հիմքերի ամրացման ու ամրապնդման գործում։ Անգամ պատմության ամենադժվարին ժամանակահատվածներում էլ հայ ուսուցիչը շարունակում էր սերունդներ կրթել՝ հավատալով իր պետականության հզորացմանն ու ամրապնդմանը։

Սիրելի՛ մանկավարժներ,

Այսօր էլ ձեզ բախտ է վիճակված լինել դժվար փորձություններով նոր ժամանակների, մարտահրավերներով լի ժամանակահատվածի ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները, ում աշակերտներն ավելի պահանջկոտ են, ում տված գիտելիքներն ավելի պահանջարկված է:

Այսօր բոլորս պետք է էլ ավելի համախմբվենք և էլ ավելի մեծ սեր և հոգատարություն տարածենք, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր աշակերտներ և հարյուրավոր ուսուցիչներ մեր բոլորի աջակցության կարիքն ունեն։

Վստահ եմ, միայն փոխօգնությամբ, համերաշխությամբ, համամարդկային սիրով այս փորձությունն էլ կհաղթահարենք։

Ձեր տաղանդի, պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ մեր սերունդները պետականությունը էլ ավելի ամուր և անսասան հիմքերի վրա են դնելու, պահպանելու և շենացնելու են Հայաստան աշխարհը։

Սիրելի ՛ մանկավարժներ, ևս մեկ անգամ շնորհավորելով՝ ձեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն, բարեկեցություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08