Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը Արմավիրի մարզում է

06.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վաղարշապատի Մանկավարժահոգեբանական կենտրոնում ապաստանած քաղաքացիներին էր այցելել Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը:

Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի և Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՎՏՄԱԿ-ում ապաստանած անձանց, ծանոթացել շենքային պայմաններին, լսել մարդկանց պատմություններն ու ներկայիս կարիքները, փոխանցել հումանիտար աջակցությունը:

Առնակ Ավետիսյանը ներկայացրել է ընդհանուր վիճակագրությունը մարզում , խոսել են կատարված աշխատանքների և կարիքների գնահատման նախնական արդյունքերի մասին:

Այս պահին կենտրոնում բնակվում է բռնի տեղահանված թվով 53 անձ, որոնցից    11-ը երեխաներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08