Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման մարզային հանձնաժողովի հերթական նիստը

06.10.2023

Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման մարզային հանձնաժողովի հերթական նիստը՝ մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի նախագահությամբ

Այսօր մարզային հանձնաժողովի հերթական խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցում էին մարզպետի աշխատակազմից հանձնաժողովի կազմում ընդգրկված պատասխանատուները, համայնքների ներկայացուցիչները, միասնական սոցիալական ծառայությունների մարզի տարածքային կենտրոնների ղեկավարները՝ Ասթինեն Ապիտոնյանը, Սիմոնն Թովմասյանը և Արմեն Ավետիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օգնության պետական ծրագրերի ընթացքին, դրանց տեղայնացմանը, իրականացմանն ու հետագա անելիքներին վերաբերող հարցեր:

Սաթենիկ Թովմասյանը նշել է , որ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելուն, նրանց կարիքների լուծման հարցում օպերատիվություն և սրտացավություն դրսևորելուն անդրադարձել են մշտապես և այն այժմ էլ օրակարգային առաջնահերթ հարցերից է:

Խորհրդականը հավելել է, որ կարիքների գնահատման աշխատանքները պետք է լիարժեքության հասցնել, փաստաթղթային, տեղեկատվական բազաներում անհրաժեշտ ճշգրտումներն ու թարմացումներն իրականացնել։

Հանդիպման ժամանակ քննարկվել են բռնի տեղահանված քաղաքացիներին Կառավարության կողմից նախատեսված 100 հազարական դրամների տրամադրման գործընթացի կազմակերպմանն, ինչպես նաև կեցության, բնակարանային ծախսերի աջակցության ծրագրերում նրանց լիարժեք ընդգրկվածության ապահովմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված երեխաների կրթության շարունակականության ապահովմանն, ինչպես նաև ուսուցիչների տվյալների հավաքագրմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:28:36