Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսուցչի օրվա կապակցությամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մարզպետարանում հյուրընկալված մի խումբ վաստակաշատ, ինչպես նաև կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հանձնեց շնորհակալագր

06.10.2023

Ընդգծելով ուսուցչի աշխատանքի կարևորությունը պետության և հասարակության համար՝ մարզպետը շնորհավորեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին՝ նշելով, որ հայ մարդը միշտ մեծագույն հարգանք է դրսևորել մանկավարժական գործի հանդեպ՝ այն համարելով ամենապատվաբերը:

«Հարգելի՛ մանկավարժներ, ողջունում եմ բոլորիդ, ուզում եմ շնորհավորել Ուսուցչի տոնի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Կարևորելով մանկավարժի դերն ու նշանակությունը մեր հասարակության, մեր սերունդների կրթության և դաստիարակության գործում՝ բոլորիս պարտականությունն է հավուր պատշաճի հիշել, հարգել և պատկառանքով մոտենալ ուսուցիչներին և մանկավարժներին։ Ուզում եմ ասել, որ ես կարևորել եմ մեր այն մանկավարժներին, ովքեր պատվով հաղթահարել են կամավոր ատեստավորումը և պատրաստ են նոր որակավորման մարտահրավերների և ավագ սերունդի այն ներկայացուցիչներին, ովքեր հիմա չեն աշխատում և ունեցել են մեծ վաստակ և մանկավարժի բարձր հեղինակություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր վաստակի համար և վստահ եմ, որ ձեր դաստիարակած սերունդները մեր հանրապետության ժամանակի տերերն են, այսինքն նրանք տարբեր մասնագիտական հարթություններում բարձր պատասխանատվություն են ստանձնում»,- իր խոսքում նշեց մարզպետը:

Վաստակաշատ մանկավարժներն էլ իրենց հերթին իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզպետին՝ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար:
Հանդիպման ընթացքում մարզպետը շուրջ 170 մանկավարժների հանձնեց շնորհակալագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21