Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հետևել է մարզում ընթացող խաղողի մթերման գործընթացին

09.10.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր այցելել է մարզի խաղողի մթերման խոշոր ընկերություններ՝ հետևելու խաղողի մթերման գործընթացին:

Էդվարդ Հովհաննիսյանը մասնավորապես եղել է ՄԱՊ գինու-կոնյակի գործարան և Պռոշյանի կոնյակի գործարան:

Մարզպետը հանդիպել է մարզի խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, որի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև պետական աջակցման ծրագրերին և ինտենսիվ այգիների հիմնմանը:
Խաղողագործները փաստեցին, որ այս տարի բերքը նախատեսվածից շատ քիչ է եղել:

Մարզպետը նշեց, որ ներկա պահին մարզում մթերվել է շուրջ 51 000 տոննա խաղող: Մթերման գործընթացը շարունակվում է սահուն կերպով և առանց խոչընդոտների:

Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագերից մարզում օգտվում է երկու խոշոր ընկերություն՝ ՄԱՊ գինու-կոնյակի գործարանը և Պռոշյանի կոնյակի գործարանը՝ տարբեր բաղադրիչներով:

ՄԱՊ ընկերությունը օգտվում է մեկ ծրագրից, որը նախատեսված է պետության կողմից կոնյակի սպիրտը գնելու և դրան համարժեք խաղող մթերելու բաղադրիչից, իսկ Պռոշյանի գործարանը օգտվում է խաղողի գնի սուբսիդավորման ծրագրից:

Նշենք, որ կառավարության որոշմամբ առաջարկվում է իրականացնել աջակցության մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տնտեսավարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, ինչպես նաև առաջարկվում է 2023 թ. խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին բյուջետային վարկ տրամադրել և սահմանել գնման գործընթացի առանձնահատկությունները: Ըստ այդմ՝ ընկերությանը կտրամադրվի 2 մլրդ դրամ բյուջետային վարկ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով՝ հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից առնվազն 5 տարի հնացված մինչև 1.0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար։ Որոշմամբ hաստատվել է նաև հայկական կոնյակի սպիրտի գնման տեխնիկական բնութագիրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42