Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանին

10.10.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին:

Մարզպետին ներկայացվել է, որ հիմնադրամի շնորհիվ Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ ապահովվել են նոր գույքով՝ աշակերտական սեղաններ, աթոռներ, ուսուցչական սեղան- աթոռներ, գրատախտակներ, գրապահարաններ և այլ դպրոցական պարագաներ:

«Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանը մարզպետին ներկայացրեց 2023 թվականին կատարած աշխատանքները: Նշվեց, որ մարզի 6 դպրոց (Ալաշկերտի, Արևաշատի, Տանձուտի, Արմավիր գյուղի, Երասխահունի միջնակարգ և Արմավիր քաղաքի N9 հիմնական դպրոցները), նոր գույք են ստացել և արդեն շահագործվում են:

Այժմ հավաքագրվում են նոր տվյալներ՝ 2024 թվականին ծրագրում նոր դպրոցներ ընդգրկելու համար:

Մարզպետը, ողջունելով հյուրերի այցը և բարձր գնահատելով Արմավիրի մարզում հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնեց աջակցելու ընթացիկ և նախատեսվող ծրագրերի իրականացմանը՝ ի բարօրություն մարզի կրթօջախների և հիմնադրամի համագործակցության ու զարգացման:

Մոնե Տեր-Գրիգորյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով փոխգործակցությունն ու հաջողություններ մաղթելով հետագա նախաձեռնություններին:

Հանդիպման վերջում մարզպետը շնորհակալագրեր հանձնեց «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35