Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական աշխատանքային քննարկումը

10.10.2023


Հոկտեմբերի 10-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։

Խորհրդակցոթյան սկզբում մարզպետն անդրադարձավ վերջին օրերին Արմավիրի մարզում ստեղծված իրավիճակին՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու արդեն մարզում ապաստանած մեր հայրենակիցներին տրամադրվող աջակցության ծրագրերին, նրանց կարիքներն ու առաջնահերթ խնդիրները հաշվառելու և կարգավորելու հարցերի հետ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ։

Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին, որիցհետո քննարկվեցին ընթացիկ աշխատանքները, սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝ ճանապարհաշինական, դպրոցաշինական աշխատանքների, մանկապարտեզների կառուցման և այլ հարցեր:

Անդրադարձ կատարվեց մարզպետի տարեկան աշխատանքային ծրագրում նախատեսված միջոցառումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35