Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 118 միլիոն 479.4 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

12.10.2023

 

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել 118 միլիոն 479.4 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար:

Նշված գումարից 48 միլիոն 891.6 հազար դրամ հատկացվել է Փարաքար համայնքի Բաղրամյան, Այգեկ, Նորակերտ, Արևաշատ, Մուսալեռ, Մերձավան, Պտղունք, Փարաքար բնակավայրերում խաղահրապարակների կառուցման և գոյություն ունեցող խաղահրապարակների վերանորոգման և վերազինման համար:
39 միլիոն 900.1 հազար դրամ հատկացվել է Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրի Գարեգին Նժդեհ փողոցի և Գարեգին Նժդեհ փողոցը Արաբոյի փողոցին կապող հատվածի և Արաբոյի փողոցի ասֆալտապատման և Շենիկ բնակավայրի Մ.Մելքոնյան փողոցի վերևի հատվածի և Մ.Մելքոնյան փողոցի ներքևի հատվածի ասֆալտապատման համար:

29 միլիոն 688.2 հազար դրամ հատկացվել է Արաքս համայնքի Արաքս և Լուսագյուղ գյուղերում պոմպակայանների կառուցում սուբվենցիոն ծրագրի (մասնավորապես Լուսագյուղի պոմպակայանի կառուցման համար) համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21