Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան ՀՀ դպրոցներում

12.10.2023



ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը, ըստ որի ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան։

 Հանրապետությունում առկա 1500 թափուր աշխատատեղերում գործում են արտամրցութային կարգը։
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կարող է ընտրել թափուր աշխատատեղը ու հայտ ներկայացնել` այդ տեղը զբաղեցնելու համար։

 Ծրագրի մանրամասները զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Վաղվանից կգործի էլեկտրոնային հարթակը, որտեղ ուսուցիչները, ընդամենը մուտքագրելով իրենց էլեկտրոնային հասցեն, կգրանցվեն, և հասանելի կդառնա թափուր աշխատատեղերի մասին ամբողջ տեղեկությունը: Ընդ որում՝ այն խմբավորված է ըստ դասավանդվող առարկաների և ըստ բնակավայրերի»:

 Ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող այն անձը, որը ցանկություն ունի աշխատելու ՀՀ մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։

 Ծրագրի շրջանակում ՀՀ պետական բյուջեից տվյալ հաստատությանը հատկացված միջոցներից ուսուցչին լրացուցիչ հատկացվում է լրավճար` մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով: Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հաստատությունների, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատությունների դեպքում՝ այս ծրագրից օգտվող ուսուցիչներին լրացուցիչ կհատկացվի ևս 50 հազար դրամ ֆիքսված լրավճար։

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների դասագրքերը տրամադրվում են անվճար

 «Ընդգծում եմ՝ դասագրքերի համար վճարել պետք չէ: Նաև նշեմ, որ մենք փորձում ենք առաջին հերթին երեխաներին ուղղորդել այն դպրոցներ, որոնցում կան ազատ տեղեր»:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/18575 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21