Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործարկվել է պետական աջակցության բոլոր ծրագրերը ներկայացնող պաշտոնական նոր կայքէջ

12.10.2023

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է պաշտոնական նոր կայքէջը, որը հասանելի է https://www.mlsa.am/
տիրույթում:

Կայքում ներկայացված են պետական աջակցության բոլոր ծրագրերը, այդ թվում՝ զբաղվածության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բնակարանային ապահովության և այլ ուղղություններով։

Քաղաքացին կարող է առանձնացված պատուհաններում ծանոթանալ նաև երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետության ֆինանսավորմամբ և հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով մատուցվող ծառայություններին։
Նոր կայքէջում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվությունը ներկայացված է առավել պարզ, համակարգված և մատչելի՝ հնարավորություն ստեղծելով առավել հեշտ գտնել փնտրվող տեղեկատվությունը։

Կայքում նաև ներկայացված են նախարարության թափուր հաստիքները, մրցույթները, հայտարարությունները․ այցելուն կարող է ծանոթանալ նաև նախարարության բյուջեին, հաշվետվություններին, տեղեկություն ստանալու հարցում ներկայացնելու կարգին, օրինակելի ձևին և այլն։
Այս պահին առանձին պատուհաններով ներկայացված են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության հարթակները, որոնք հնարավորություն կտան իրականացնել վերջիններիս կարիքների հաշվառում, զբաղվածության ապահովում, տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ռեսուրսների քարտեզագրում, կամավորների հավաքագրում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կշարունակի իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ կայքի հետագա արդիականացման ուղղությամբ։

Կայքի պատրաստման աշխատանքներն իրականացվել է ԱՍՀ նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամի կողմից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35