Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը
17.10.2023

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ:
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, որոշ համայնքներում՝ նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:
Ինչպե՞ս պետք է ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում գրանցվեն և հայտ ներկայացնեն Հայաստանում փաստացի բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները՝ ներկայացված է ըստ քայլերի հաջորդականության.
Մանրամասները՝ https://escs.am/am/news/18643