Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի այցելությունները ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքներին

25.10.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին։

8 ընտանիք՝ 36 անձ, որից 16-ը երեխա, տեղահանվել են Ստեփանակերտից և Ասկերանից, ժամանակավոր բնակություն են հաստատել Արմավիր քաղաքի համանուն ռեստորանի ղեկավարության կողմից տրամադրված տարածքում։

Զրուցելով արցախցիների հետ, լսելով նրանց կարիքներն ու խնդիրները՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախ ներկայացրել է Կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերը, որից հետո տվել է համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկայում դրանց լուծում տալու նպատակով։ Հորդորելով խիստ ուշադրության տակ պահել առողջապահությանը վերաբերող հարցերը՝ մարզպետը վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի խնդիրներն օր առաջ լուծելու համար։

«Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը։ Մենք ևս, որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք աջակցել, որպեսզի շուտափույթ հաղթահարեք դժվարությունները։ Հասկանալի է՝ դժվար է ձեզ համար, բայց և ուրախալի է, որ հավանել եք մեր մարզը։ Հուսանք, որ կարճ ժամանակ անց կյանքը բնականոն հունով կընթանա»,–նշել է մարզպետը։

Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել՝ Արմավիրի մարզում նման ջերմ հյուրընկալության և աջակցության համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42