Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կտրամադրի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացին

26.10.2023

Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։

2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 3,212 դրամ:

2023 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների համար ձևավորվել է ընդհանուր առմամբ շուրջ 3 մլրդ 331 մլն դրամ հետվճար, իսկ ծրագրի մեկնարկից մինչև 2023թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ՝ շուրջ 4 մլրդ 130 մլն դրամ։

Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի էլեկտրոնային հավելվածի (մոբայլ բանկինգ) միջոցով։

Ծրագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ այս պահին համագործակցող բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը, Հայէկոնոմբանկը և Յունիբանկը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58