Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարին և ներկայացուցիչներին

31.10.2023


Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ ղեկավար Վաղարշակ Մատիկյանի գլխավորությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրեց մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ նշելով, որ կարևորում են հետադարձ կապը և աջակցությունը դպրոցներին: Տեսչական մարմինների ստուգումներն ընթացքի մեջ են, կշարունակվեն նաև հաջորդ տարի՝ ներառելով հանրակրթության պետական չափորոշչի կատարողականների ստուգումները:
Կարևորելով կրթության բնագավառում շարունակական բարեփոխումներն ու կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը՝ Արմավիրի մարզպետը նշեց, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է թե՛ համագործակցության, թե՛ համատեղ աշխատանքի։
Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների մասին:
Մարզպետը նշեց, որ դպրոցներում իրականացվել և իրականացվում են մշտադիտարկումներ, տրվում են գրավոր աշխատանքներ, պարբերաբար այցեր է իրականացվում հանրակրթական դպրոցներ, հաշվառումներ կատարվում և այլն:
Առանցքային հարցերից է նաև դպրոցի տնօրենների զարգացման ծրագրերի կատարողականների ստուգումը, աշխատանքների արդյունավետության ցուցանիշների վերհանումը և հակառակը:
Նաև նշվեց, որ Արմավիրում շեշտակի ավելացել են կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչների թիվը:
«Յուրաքանչյուր ուսուցիչ, ով կամավոր ատեստավորումն անցել է և հավելավճար է ստանում, մեր կողից արժանանում է խրախուսման: Սա նաև մոտիվացիայի ձև է, որի շնորհիվ ուսուցիչը իրեն պետք է զգա գնահատված և կարևորված»,- իր խոսքում նշեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կրթության ոլորտին վերաբերող մի շարք առանցքային հարցեր և լուծում ենթադրող խնդիրներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21