Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքի Ամասիա, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերում

02.11.2023

 

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքի Ամասիա, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերում՝ տեղում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը մարզպետին ներկայացրեց ավարտված և շահագործման հանձնված սուբվենցիոն ծրագրերը, ներկա պահին ընթացող շինարարական աշխատանքները, դրանց ավարտման ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:

Ամասիա բնակավայրում Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացավ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով 3 կմ երկարությամբ խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներն, որից օգտվելու է 100 տնային տնտեսություն:
Ենթածրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 60% և համայնքի 40% համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2023 թվականի հոկտեմբերի 27-ին, կավարտվեն՝ դեկտեմբերի վերջ։

Գետաշեն բնակավայրում նույնպես կառուցվում է 12 կմ երկարությամբ խմելու ջրամատակարարման ցանց, որի արդյունքում 370 տնային տնտեսություն կդառնա շահառու:
Ենթածրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 60% և համայնքի 40% համաֆինանսավորմամբ:

Մարզպետը ծանոթացավ նաև Նալբանդյան բնակավայրի 30 կմ երկարությամբ խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներն, որից օգտվելու է 820 տնային տնտեսություն:
Ենթածրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 60% և համայնքի 40% համաֆինանսավորմամբ:

Մարզպետին ներկայացվեց նաև Նալբանդյան - Գետաշեն ճանապարհի 4 կմ երկարությամբ հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 580,0մլն ՀՀ դրամ է:
Ծրագրի պատասխանատուները մարզպետին ներկայացրեցին աշխատանքների ընթացքը, կիրառվող տեխնոլոգիաները և աշխատանքների ավարտը:

Մարզպետի հաջորդը կանգառը Նոր Արտագերս բնակավայրն էր, որտեղ կառուցվում էր 10 կմ երկարությամբ խմելու ջրամատակարարման ցանց: Ենթածրագրի շահառուների թիվը ավարտից հետո կլինի 290 տնային տնտեսություն:
Ենթածրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 60% և համայնքի 40% համաֆինանսավորմամբ:

Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային օրն ամփոփեց Վարդանաշեն բնակավայրում, որտեղ կառուցվել և շահագործման է հանձնվել 3 կմ երկարությամբ խմելու ջրամատակարարման ցանց՝ 70 տնային տնտեսության համար:
Ենթածրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 60% և համայնքի 40% համաֆինանսավորմամբ:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շրջայցի ժամանակ զրուցեց շինարարների, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, ինչպես նաև դրանց վերացմանն ուղղված քայլերին։

Բոլոր բնակավայրերում մարզպետը հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները, առաջարկությունները, պատասխանեց բնակիչներին հուզող հարցերին:

Աշխատանքային այցի վերջում մարզպետը հանձնարարականներ տվեց ոլորտային պատասխանատուներին, որ լինեն հետևողական և սահմանված ժամկետներում ծրագրերն ավարտին հասցնեն՝ միաժամանակ ապահովելով աշխատանքների բարձր որակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16