Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել Արցախի հերոս Հակոբ Հարությունյանին նվիրված հուշ-ցերեկույթին

03.11.2023



ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի հետ Մյասնիկյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած, «Արիության» մեդալով և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված Հակոբ Հարությունյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը:

Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետն իր զորակցությունը հայտնեց հերոսի ընտանիքի անդամներին, հարազատներին, մարտական ընկերներին:

Խոսելով Հակոբի օրինակելի կերպարի, նրա մարտական գործունեության մասին՝ Առնակ Ավետիսյանը նշեց. «Արցախի հերոս Հակոբ Հարությունյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է եղել: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական: Հակոբի համար հայրենիքի սերն ամեն ինչից վեր էր ու անհամեմատելի: Եվ այդ անձնուրաց սիրով էլ կռվեց մինչև վերջ»:

Փոխմարզպետն իր ելույթի վերջում նշեց, որ Կառավարության ֆինանսավորմամբ Մյասնիկյան բնակավայրում կառուցվելու է ֆուտբոլի դաշտ և մարզադպրոց, որը կրելու է Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի անունը: Ֆուտբոլի դաշտի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ մարզադպրոցի կառուցման հարցը այժմ գտնվում է նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի պատրաստման և քննարկման փուլում:

Հուշ-ցերեկույթի վերջում ներկաներն այցելեցին Մյասնիկյան բնակավայրի արցախյան պատերազմներում նահատակված քաջորդիներին նվիրված պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16