Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր
07.11.2023

Ծրագրի նպատակն է տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
Տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով։ Վարկի մարման առավելագույն ժամկետը՝ 8 տարի է։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/2734։
Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 011 297 428, 011 529 231, 011 530 333, 011 597 120 հեռախոսահամարներով։