Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուղեցույց՝ 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր և հաջորդող ամիսների համար առցանց դիմումներ ներկայացնելու վերաբերյալ

08.11.2023


ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի համար նախատեսված 40+10 հազար աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր և հաջորդող ամիսների համար անհրաժեշտ է մուտագրել դիմում www.socservice.am կայքում՝ «Առցանց դիմումներ» ենթաբաժնի՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառում» կոճակով։

Դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․

  • ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://rent.socservice.am
  •  ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը, օրինակ՝ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
  •  ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։
  • ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
  •  ՔԱՅԼ 5․ «Կոմունալ ծառայություն» հատվածում անհրաժեշտ է գրել Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժանորդային համարը (բաղկացած 7 նիշից)։ Ապա պետք է նշել՝ կա արդյոք նույն հասցեում բնակվող այլ անձ, թե՞ ոչ։ «Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է սեղմել «Հաջորդ» կոճակը։ «Ոչ» արժեքի դեպքում՝ անհրաժեշտ է անցնել Քայլ 7-ին։
  •  ՔԱՅԼ 6․ Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել «Ընտանիքի անդամների տվյալները»՝ նույն սկզբունքով։ Այնուհետև անհրաժեշտ է նշել ազգակցական կապը Ձեր (դիմողի) նկատմամբ (այսինքն՝ նշված գործողության վերևում ներկայացված անձը դիմողի զավակն է, ծնողը, թե այլ անձ)։

Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։

  • ՔԱՅԼ 7․ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «համաձայն եմ» կամ «համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Ես և իմ ընտանիքի անդամները համաձայն ենք ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։
  • ՔԱՅԼ 8․ «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ

Դիմումը հաջողությամբ մուտքագրելուց հետո կնշվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն)
  •  *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է
  •  Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21