Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության նորանշանակ պետ Ասթինե Ապիտոնյանին

08.11.2023

Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին և Արմավիրի մարզի բժշկական կենտրոնների տնօրեններին ներկայացրեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության նորանշանակ պետ Ասթինե Ապիտոնյանին:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Ասթինե Ապիտոնյանին՝ մարզպետը նշեց, որ վստահ է՝ վերջինս աշխատանքային գործունեության ընթացքում մասնագիտական կարողությունները դրսևորելու է արդյունավետ՝ ի նպաստ հասարակության:

Վարչության նորանշանակ պետն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին վստահության համար:
Վարչության նորանշանակ պետի կենսագրական տվյալներին ծանոթացեք ստորև:

Ասթինե Ապիտոնյան

Ծնվել է 26.07.1974թ. ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 1990-1995թթ. Երևանի պետական համալսարան՝ Ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի ֆակուլտետ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 1996թ.-Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ֆիզիկայի ուսուցչուհի
  • 1999-2003 թթ.- Արմավիրի մարզի Առաջին ատյանի դատարանում աշխատակազմի ղեկավար
  • 2004-2005թթ. –Արմավիրի մարզի Առաջին ատյանի դատարանի գրասենյակի քարտուղար
  • 2006-2014թթ. – ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ
  • 2014-2021թթ. - ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
  • 2021-2023 թթ.- ՄՍԾ Վաղարշապատի տարածքային կենտրոնի տնօրեն
  • 2023 թվականի նոյեմբերի 07-ին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ

Ամուսնացած է, ունի 3 զավակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28