Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրով Կառավարության այսօրվա նիստով ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 516,503.2 հազ. ՀՀ դրամ

09.11.2023


ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին 516,503.2 հազ. ՀՀ դրամ հատկացնելը պայմանավորված է Վաղարշապատ համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների, ինքնաթափի և աղբարկղերի ձեռքբերմամբ, որի համար կհատկացվի 476,100.0 հազ. ՀՀ դրամ, ինչպես նաև «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի ուժեղացման աշխատանքների իրականացմամբ, որի համար կհատկացվի 40,403.2 հազ. ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի ուժեղացման աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 68,330.9 հազ. ՀՀ դրամ, սակայն ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա ընթացքում հնարավոր կլինի իրացնել 68,330.9 հազ. ՀՀ դրամից 40,403.2 հազ. ՀՀ դրամը:

Նշենք նաև, որ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի ուժեղացման աշխատանքների իրականացումը պայմանավորված է նաև նրանով, որ Արմավիրի համայնքապետարանը Ճապոնիայի դեսպանատան (ծրագրի արժեքն է 50մլն ՀՀ դրամ) և USAID-ի (ծրագրի արժեքն է 57մլն ՀՀ դրամ) ծրագրերով նախատեսում է վերանորոգել Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզը։ Մանկապարտեզի շենքը կարիք ունի ուժեղացման, սակայն ծրագրերի շրջանակներում նախատեսված չէ ֆինանսավորումն իրականացնել սեյսմակայունության բարձրացման նպատակով: Որպեսզի հնարավոր լինի հիշյալ 2 ծրագրերն իրականացնել, սեյսմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքները պետք է իրականացվեն համայնքի կողմից։

Երկու ծրագրերն էլ ընթացքի մեջ են և առաջիկայում կհանձնվեն շահագործման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21