Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովաննիսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ

10.11.2023

Հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգը կարևոր դերակատարություն ունի մեր պետականության կայացման և հզորացման գործընթացում: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունն ինչպես համայնքների զարգացման, այնպես էլ երկրի առաջընթացի ապահովման գործում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների արդյունավետ աշխատանքից է կախված մարդկանց կյանքի որակը համայնքներում, ուստի մեր քաղաքացիների արժանապատիվ կենսաձևի և ապագայի համար անհրաժեշտ է համայնքային մարմիններում ծառայություն մատուցողների ու քաղաքացիների համատեղ ու համերաշխ աշխատանք` հիմնված փոխօգնության ու փոխվստահության վրա:

Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը և իրականացմանը: Այսօր այդ ակտիվությունը որոշիչ գործոն է դարձել արդյունավետ տեղական իշխանության ձևավորման գործում:

Վստահ եմ՝ տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակազմն իր պատասխանատու աշխատանքով կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները՝ հանուն համայնքներիի բնակիչների բարեկեցության և հետագա առաջընթացի:
Կրկին շնորհավորելով ՏԻՄ աշխատակիցներին տոնի առթիվ՝ մաղթում եմ բարեկեցություն և նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21