Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար

10.11.2023

Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է զարգացնել մարզաբնակ շուրջ 1000 կանանց թվային գրագիտության կարողությունները․ վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ թվային սարքերի և ծրագրային ապահովման հիմունքներին, ինչպես նաև տեղեկատվական գրագիտության, թվային բովանդակության ստեղծման, թվային տեխնոլոգիաների ստեղծարար օգտագործման և մի շարք այլ հմտությունների։
Դասընթացին կարող են դիմել մարզաբնակ 16-63 տարեկան կանայք:

Ծրագրի տևողությունը 1 ամիս է՝ առավելագույնը շաբաթական 6-8 ժամ ծանրաբեռնվածությամբ: Դասընթացները կանցկացվեն առցանց վիդեո դասախոսությունների միջոցով՝ մասնակիցներին հնարավորություն տալով սովորել իրենց հարմար ժամանակահատվածում (ժամանակացույցի շրջանակում):
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/3B7ruoQUotmF1c4d7

Ուսումնական գործընթացը կկազմակերպվի teschschool.am հարթակի միջոցով։
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել

info@techschool.am կայք կամ զանգահարել 095 29-73-84 հեռախոսահամարով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28