Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կներդրվի աղբահանության նոր համակարգ

10.11.2023

Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրով ՀՀ Կառավարության 09.11.2023 թվականի նիստով Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 516.503.2 հազար ՀՀ դրամ, որից 476.100.0 հազար ՀՀ դրամը հատկացվելու է Վաղարշապատ համայնքի կարիքների համար աղբամանների և մեքենաների ձեռք բերումն ապահովելու նպատակով։

Նշված ծրագրով «Բնակարանային կոմունալ վարչության» ավտոպարկը կհամալրվի 7 աղբատար, 1 ինքնաթափ մեքենաներով, կգնվի շուրջ 1200 մեծ աղբաման։

Այսպես, ՀՀ Կառավարության միջոցներով, Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ և համայնքապետարանի ջանքերի արդյունքում շատ շուտով հիմնովին կլուծվի Վաղարշապատ համայնքի առաջ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը։

Այս ներդրմամբ ամբողջությամբ կփոփոխվի աղբահանության աշխատանքների կատարման համակարգը, որակը և ժամանակացույցը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21