Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Արմավիրի մարզում կարմրուկի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման թեմայով
10.11.2023
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ մարզում կարմրուկի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման թեմայով:
Քննարկմանը մասնակցում էին առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազագային կենտրոն ՊՈԱԿ–ի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Նաիրա Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզի իմունիզացիայի պատասխանատու Անի Ոսկանյանը, մարզի բուժհաստատությունների տնօրենները և իմունիզացիայի պատասխանատուները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում կարմրուկի դեմ իրականացվող միջոցառումների քայլերը, դրանց ընթացքն ու արդյունավետությունը:
Հանդիպման վերջում ներկաները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ մասնագետների կողմից տրվեցին պարզաբանումներ: