Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում այսօր անցկացվեց «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավ

13.11.2023


ՀՀ Արմավիրի մարզի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ քայլերթը մեկնարկվել և շարունակվել է առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկող արշավով` դպրոցականների մասնակցությամբ:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը՝ նշելով, որ միջոցառման նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունն առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։

Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար ուտեստներ և առողջ ապրելու կանոններ:

Հիշե՛ք, որ առողջ սովորություններ ձևավորելով` հնարավոր է նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21